Ամուրյան գեր վագրերի տեսքը զվարճացրել է համացանցի օգտատերերին և զայրացրել կենդանապաշտպաններին (լուսանկարներ)

Չինաստանի Հարբին քաղաքի կենդանաբանական այգում ամուրյան վագրեր են բնակվում, որոնց արտաքին տեսքը վերջերս զվարճացրել է համացանցի օգտատերերին: Սոցցանցերի օգտատերերն ակտիվորեն հրապարակում են գեր գիշատիչների լուսանկարները` ավելացնելով իրենց մեկնաբանությունները:

Շատերը կատակներ են անում վագրերի արտաքին տեսքի վերաբերյալ, մինչդեռ ոմանք լուրջ են վերաբերվում կենդանիների գիրությանը և գտնում, որ սա կարող է առողջական խնդիրների հետևանք լինել:

Metro-ի հաղորդմամբ` վագրերի ֆիզիկական փոփոխության պատճառը հայտնի չէ: Կենդանաբանական այգու աշխատակիցները պատմել են, որ կենդանիները միշտ քաշ են հավաքում ձմռանը` ցրտից պաշտպանվելու համար: Նրանց խոսքով` ավելորդ քաշի խնդիրը կանհետանա գարնանը:

Այնուամենայնիվ, կենդանիների պաշտպանությամբ զբաղվող Born Free Foundation միջազգային կազմակերպության նախագահ Ուիլ Թրավերսը նշել է, որ ինքը կտրականապես համաձայն չէ կենդանաբանական այգու աշխատակիցների հետ:

«Վագրերը տառապում են ճարպակալումից, ինչը վկայում է նրանց համար աննպատակահարմար և վատ սննդի մասին: Իմ կարծիքով` սա ընդհանրապես ծիծաղելի և զվարճալի չէ: Այս կենդանիները վատ են զգում իրենց», - ասել է նա:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում