Շվեդիայում չմշկորդները եղջերուին փրկել են սառցակալած լճից (լուսանկարներ, տեսանյութ)

Շվեդիայում չմշկորդները փրկել են խեղդվող հյուսիսային եղջերուին, որը սառույցի հաստ շերտերի պատճառով չի կարողացել ինքնուրույն դուրս գալ ջրից:

The Daily Mail-ը հայտնեց, որ չմշկորդները նկատել են սառցակալած լճում խեղդվող եղջերուին և անմիջապես օգնության հասել նրան: Ընդ որում՝ նրանցից մեկը մոտեցել է կենդանուն և սկսել կացնի միջոցով ջարդել նրան շրջապատող սառույցը: Այնուհետև կենդանուն օգնության հասած տղամարդուն միացել է երկրորդ չմշկորդը:

Նրանց խոսքով` ճանապարհ բացելու և կենդանուն սառցե «թակարդից» ազատելու համար իրենց պահանջվել է մոտ 30 րոպե: Եղջերուն այնքան հոգնած է եղել, որ մի պահ դադարել է շարժվել, և տղամարդկանցից մեկը ձողով բրդել է նրան` այսպիսով առաջ գնալու ազդանշան տալով նրան:

Վերջիվերջո, եղջերուին հաջողվել է լողալով դուրս գալ լճից, ինչից հետո նա անհետացել է առափնյա մացառուտների մեջ:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում