Չինաստանում կկառուցվեն օդի որակը բարելավող «ուղղահայաց անտառներ» (լուսանկարներ)

Չինաստանի Նանկին քաղաքում կառուցվելու են Ասիայում իրենց տեսակի մեջ բացառիկ բնակելի շենքեր, որոնք առաջին հայացքից ուղղահայաց անտառներ են հիշեցնելու:

boredpanda.com կայքը, հայտնում է  տարատեսակ ծառերով ու բույսերով պատված շենքերը, գեղագիտական հաճույք պատճառելուց զատ, կկատարեն նաև բնապահպանական լուրջ գործառույթ: Դրանք յուրաքանչյուր օր օդը կհարստացնեն թթվածնով:

Հայտնի է, որ Nanjing Towers անվանումը ստացած շենքերի կառուցումը կավարտվի 2018թ.: Դրանցից մեկը կունենա 200մ, իսկ մյուսը՝ 108մ բարձրություն:

Շենքերի նախագծով զբաղվել է իտալացի ճարտարապետ Ստեֆանո Բոերին, ում խոսքով՝ կառույցների վրա կլինի մոտ 4.000 ծառ ու բույս:

Աղբյուրը նշում է, որ հորիզոնական անտառներում բնակարաններից զատ կլինեն նաև գրասենյակային հատվածներ, թանգարան, ժամանցային ակումբ, լողավազան, ինչպես նաև հյուրանոց:

Հայտնի է, որ նմանատիպ շենքեր են կառուցվել նաև Միլանում և Լոզանում:

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում