Երևանի փրկարարական վարչության բաժնի պետը հուսով է, որ Երևանում ջրհեղեղ չի լինի

«Չեմ կարծում, որ ձնհալի ժամանակ Երևանում մենք կունենանք ջրհեղեղներ: Քաղաքն ունի ջրահեռացման գետնուղիներ, որոնք գործում են: Հուսանք, որ ամեն ինչ լավ կլինի և որևէ արտառոց բան չի կատարվի: Կուտակված ջրերը հեռացվելու են շարժական պոմպերով», - լրագրողներին հայտնեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Երևանի փրկարարական վարչության փրկարար ուժերի համակարգման բաժնի պետ, մայոր Դավիթ Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ արագ ձնհալի դեպքում Երևանում հնարավոր ջրհեղեղի խնդիրն օրերս քննարկվեց ՀՀ բնապահպանության նախարարին կից հասարակական խորհրդի նիստում: Նիստի մասնակիցները, ինչպես նեւ Երևանի քաղաքապետարանի և «Վեոլիա ջուր» ընկերության ներկայացուցիչները փաստեցին, որ այւս առումով ռիսկերը բավականաչափ գնահատված չեն և պահանջում են լրացուցիչ ուսումնասիրություն:

Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն առաջարկեց հասարակական խորհրդի հաջորդ նիստի օրակարգ կրկին ընդգրկել քննարկվող հարցը, հրավիրել մասնագետներ նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից և այլ լիազոր մարմիններից, մշակել և ներկայացնել լուծումների մեխանիզմներ:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում