Ազորյան կղզիներում Երկրորդ աշխարհամարտի ժամանակների գերմանական սուզանավ է հայտնաբերվել

Գերմանացի հետազոտողները Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների գերմանական սուզանավ են հայտնաբերել, որը խորտակվել է Ատլանտյան օվկիանոսում` Ազորյան կղզիների մոտակայքում, ուղիղ 75 տարի առաջ: Այս մասին հայտնում է Rebikoff-Niggeler հիմնադրամը:

РИА Новости-ի հաղորդմամբ` 1942 թվականի փետրվարի 1-ի լույս 2-ի գիշերը սուզանավը մտել է պորտուգալական Օրտա քաղաքի նավահանգիստ: Մեկ այլ գերմանական սուզանավի հետ այն պետք է խորտակեր բրիտանական տրանսպորտը, որն այդ պահին արդեն վնասված է եղել և պետք է գիշերը լքեր նավահանգիստը: Սակայն բրիտանական Westcott կործանիչը հայտնաբերել է գերմանական սուզանավն ու անմիջապես սկսել հետապնդումը: Հարձակման հետևանքով գերմանական սուզանավը լցվել է ջրով և սուզվել:

Նշվում է, որ հրամանատարը որոշել է տարհանել անձնակազմն ու խորտակել սուզանավը, որպեսզի այն չհասնի թշնամուն: Անձնակազմի 46 անդամից հաջողվել է փրկել 42-ին, և բրիտանացիները գերի են վերցրել նրանց:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում