Ֆիլ արջամուկը իր ստվերն է տեսել. ձմեռը կձգվի եւս 1,5 ամիս

Ֆիլ արջամուկը, որն ապրում է Փենսիլվանիայի Փանքսաթոնի քաղաքում, որտեղից է սկսվել փետվարի 2-ին արջամուկի օրը նշելու ավանդույթը, բազմահազարանոց բազմության ներկայությամբ իր ստվերն է տեսել: Եթե վստահենք նախանշանին, ապա դա նշանակում է, որ այս շրջաններում ձմեռը կձգվի եւս 1,5 ամիս: Այս մասին հայտնում է BBC-ն:

«Ձմեռը եւս 6 շաբաթ կտեւի»,- նշված է կենդանու պաշտոնական Twitter-ում:

Հավատալիքի համաձայն՝ գարունը վաղ կգա, եթե արջամուկը բնից դուրս գա իր ստվերից չվախենալով, հակառակ դեպքում գարնանը պետք է եւս 6 շաբաթ սպասել:

Տեղական առասպելի համաձայն՝ Ֆիլը երկարակյաց կրծող է, որը ծնվել է 1841 թվականից ավելի վաղ, երբ հայտնի է դարձել, որ տեղացի գերմանացիները վստահում են եղանակի նրա կանխատեսումներին:

Արջամկներն անազատության մոջ 8-10 տարի են ապրում, հազվադեպ՝ մինչեւ 14 տարի: Իսկ եթե հավատանք առասպելին, ապա Ֆիլն առնվազն 176 տարեկան է:

Ֆիլի կանխատեսումներին սկսել են հավատալ 1887 թվականից, երբ տեղական Punxsutawney Spirit թերթը փետրվարի 2-ը անվանել է «եղանակի կանխատեսման օր»:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում