Սիդնեյի կենդանաբանական այգում ցուցադրել են աշխարհում աղվեսի ամենափոքր տեսակի ձագին (լուսանկարներ, տեսանյութ)

Աշխարհում ամենափոքրը համարվող ֆենեկ տեսակի աղվեսներից մի քանիսը բնակվում են Սիդնեյի կենդանաբանական այգում, որտեղ վերջին մի քանի տարվա ընթացքում ծնվել է այս տեսակի առաջին ձագը:

Ինչպես նշում է The Dialy Mail-ը, այգու այցելուները հնարավորություն են ունեցել տեսնելու սրականջ չորքոտանուն, որն արդեն սկսել է ամենայն հետաքրքրությամբ ուսումնասիրել իր ազատավանդակը:

Աղբյուրը մանրամասնում է, որ փոքրիկ ֆենեկը ծնվել է դեկտեմբերի 3-ին, սակայն միայն նոր է երևացել այցելուների աչքին:

Հայտնի է, որ սա 2013թ. ի վեր Սիդնեյի կենդանաբանական այգում ծնված ֆենեկի առաջին ձագն է: Ծնվելու պահին այն կշռել է 640 գր: Կենդանին սնվում է մորեխներով, որդերով ու մկներով:

Հետաքրքրական է, որ այս կենդանիների ականջները կարող են երկարել մինչև 15 սմ:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում