Հայաստանն իր դիրքորոշման մեջ հենվում է արդարության սկզբունքի վրա

Հունվարի 31-ին տեղի է ունեցել «Կլիմայի փոփոխության մասին» ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհրդի ընդլայնված նիստը: Խորհրդի անդամների և հրավիրված միջազգային փորձագետների մասնակցությամբ քննարկվել են Հայաստանի հետագա քայլերը և այլ պետությունների հետ համատեղ աշխատանքը` Փարիզյան կլիմայական համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո: Հանդիպման նպատակն է բարձրացնել գերատեսչությունների և այլ շահառուների ընդհանուր իրազեկությունն այն հարցի շուրջ, թե ինչ հնարավորություններ է ընձեռում և, միաժամանակ, մարտահրավերներ առաջադրում Փարիզյան համաձայնագրի իրականացումը Հայաստանի տնտեսությանն ու հասարակությանը: Միջոցառմանը քննարկվել են նաև տարբեր ոլորտներում իրականացվող քաղաքականությունների և գործողությունների համակարգման այն տարբերակները, որոնք կերաշխավորեն երկրի զարգացման` ցածր արտանետումների և կլիմակայունության ուղով ընթացքը: Իր ողջույնի խոսքում ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը նշել է, որ Հայաստանն իր դիրքորոշման մեջ հենվում է արդարության սկզբունքի վրա` նկատի ունենալով կլիմայական համակարգի վրա ներգործելու և կլիմայի փոփոխությունը զսպելու աշխարհի բոլոր մարդկանց իրավահավասարությունը:

«Ելնելով այդ սկզբունքից`Հայաստանը պատրաստակամություն է հայտնում սահմանափակել ջերմոցային գազերի իր գումարային արտանետումների բաժնեմասը

2015-2050թթ. ժամանակահատվածում 633 միլիոն տոննայով, իսկ 2050թ-ին աստիճանաբար հասնել ջերմոցային գազերի «չեզոք արտանետումների»` տարեկան մոտ 7 միլիոն տոննա, իհարկե, մեզ համարժեք միջազգային ֆինանսական, տեխնոլոգիական ու կարողությունների ամրապնդման աջակցության ապահովման դեպքում: Այդ միջոցառումներն ու գործողությունները չպետք է հանգեցնեն սոցիալական և տնտեսական հետընթացի, այլ պետք է նպաստեն Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացմանը»,- շեշտել է նախարարը: Ողջույնի խոսք է հղել նաև Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին, ով նշել է Փարիզի համաձայնագրի կարևորությունը, ԵՄ-ի և Հայաստանի միջև կլիմայի փոփոխության հարմարվողականության գործընթացի ոլորտում համագործակցության ընդլայնումը և արդյունավետ քննարկում մաղթել նիստի մասնակիցներին:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում