Հանրապետության ողջ տարածքում վաղը ձյուն է սպասվում. ջերմաստիճանը կնվազի 10-15 աստիճանով

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացնում է առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումը.

Փետրվարի 1-ին շրջանների զգալի մասում, 2-ի գիշերը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում և լեռնանցքներում‵ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն: Փետրվարի 2-ի ցերեկը, 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: 1-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում` 16-18 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 2-3-ը կնվազի 10-15 աստիճանով:

Երևան քաղաքում փետրվարի 1-ին սպասվում է ձյուն: 2-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում