Աֆրիկայում առյուծները «ճաշկերույթ» են կազմակերպել անմիջապես ճանապարհի մեջտեղում (լուսանկարներ, տեսանյութ)

Հարավաֆրիկյան Հանրապետությունում առյուծները որոշել են իրենց որսը ճաշակել անմիջապես մայրուղու մեջտեղում, ինչի պատճառով կաթվածահար է եղել ճանապարհի երթևեկությունը:

Ինչպես գրում է Daily Mail-ը՝ դեպքը պատահել է երկրի հյուսիս-արևելքում՝ Կրյուգերի ազգային պարկում։

Գիշատիչներն իրենց ձեռքն ընկած գոմեշին հոշոտել են ժամեր շարունակ և որոշել «կերուխում սարքել» հենց ավտոճանապարհի մեջտեղում, ընդ որում՝ ճաշկերույթի ամբողջ ընթացքում կենդանիները ոչ մի հետաքրքրություն չեն ցուցաբերել մեքենաներից դուրս եկած վարորդների հանդեպ:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում