Երկրաշարժ Իրան-Ադրբեջան սահմանին, այն զգացվել է Ստեփանակերտում

Այսօր տեղական ժամանակով ժամը 11.52-ին (Գրինվիչի ժամանակով` 07.52) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.650 և արևելյան երկայնության 47.930 աշխարհագրական կոորդինատներով (Իրան-Ադրբեջան սահմանային գոտի), օջախի 10 կմ խորությամբ, 4.2 մագնիտուդով երկրաշարժ:

Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքը։

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 6 բալ: Երկրաշարժը զգացվել է ԼՂՀ տարածքում՝ ք. Ստեփանակերտում՝ 3 բալ ուժգնությամբ:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում