«Էյ Թի Փի»-ն նախատեսում է տնկել 200 000 ծառ և թուփ այս աշնանը

«Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը այս տարվա նոյեմբերին նախատեսում է Հայաստանի և Արցախի բոլոր շրջաններում տնկել շուրջ 200 000 պտղատու և դեկորատիվ ծառ և թուփ: Ինչպես նշված է ԷկոԼուրին ուղարկված «Էյ Թի Փի»-ի հաղորդագրության մեջ, հիմնադրամը Հանրային ծառատունկի հստակ օրը կհայտարարի ավելի ուշ՝ կախված եղանակային պայմաններից:

1994 թ-ին հիմնադրումից մինչ օրս «Էյ Թի Փի»-ն տնկել է ավելի քան հինգ միլիոն ծառ և 2005 թ-ից սկսած՝ իրականացնում է բնապահպանական կրթություն: Իր գործունեության 22 տարիների ընթացքում հիմնադրամը հիմնել է 4 տնկարան, երկու բնապահպանական կրթության կենտրոն և կանաչապատել Հայաստանի և Արցախի բոլոր մարզերի 1100-ից ավելի համայնքային տեղամասեր:

2016թ-ի սեպտեմբերին «Էյ Թի Փի»-ին «Արմենիա Տուրիստիչեսկայա» զբոսաշրջության ամսագրի կողմից կազմակերպված երրորդ ամենամյա մրցանակաբաշխության կողմից արժանացել է «Լավագույն բնապահպանական ծրագիր» մրցանակին։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում