Գառնեցիները շարունակում են պայքարը հանուն փոփոխությունների, այս անգամ՝ ՏԻՄ ընտրություններում

Երկու տարուց ավելի Գառնի համայնքի բնակիչները պայքարեցին Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի ծրագրի դեմ, որով Ազատ գետի ջրի մի մասը պետք է տեղափոխվեր Արարատի մարզ` ոռոգման համար: Անցած երկու տարվա ընթացքում գառնեցիները մի քանի անգամ փակեցին Գառնի-Երևան ավտոճանապարհը, տապալեցին Ջրային տնտեսության պետական կոմիտեի կազմակերպած հանրային քննարկումները, բողոք-նամակ ուղարկեցին ծրագիրը ֆինանսավորող Համաշխարհային բանկի Վաշինգտոնի գրասենյակ: Եվ միայն նրանից հետո, երբ վախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստացավ դադարեցնել ծրագրի իրականացումը, գառնեցիները դադարեցրեցին պայքարը:

Այսօր գառնեցիներն իրենց հարցը վերջնական լուծված չեն համարում: Նրանք շարունակում են պայքարը հանուն փոփոխությունների, այս անգամ՝ ՏԻՄ ընտրություններում: Վստահ են, որ հաջողությունների հասնելու համար պետք է ակտիվ լինեն համայնքին վերաբերող բոլոր հարցերում: Այս պատճառով Ազատ գետի համար ակտիվ պայքար մղող գառնեցի Արուսյակ Այվազյանն առաջադրվել է որպես համայնքապետի թեկնածու: Գառնեցի ակտիվիստը համայնքապետի պաշտոնի համար կպայքարի ներկա համայնքապետի հետ, ով կողմ է Քաղցրաշենի ծրագրի իրականացմանը:

Համայնքապետի ընտրությունները Գառնիում հոկտեմբերի 2-ին է:

 

Նյութի աղբյուրը՝ ecolur.org:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում