Որքանո՞վ է իրականությունը համապատասխանում թղթի վրա սահմանվածին

ՀՀ-ը հպարտանում է հանքարդյունաբերության ոորտում գրանցած մեծ հաջողություններով: Հայաստանում ներկայումս շահագործվում է շինարարական և համախառն օգտակար հանածոների ավելի քան 400 հանքավայր, որոնք ապահովում են երկրի արտահանման ծավալի կեսից ավելին: Մոլիբդենի խոշորագույն պաշարներն կենտրոնացած են Քաջարանի հանքավայրում: Այն շահագործող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը Հայաստանի խոշոր հարկատու առաջատարներից է: 

7000 բնակիչ ունեցող Քաջարանը հայտնի է մոլիբդենի իր պաշարներով։ Քաղաքի հանքավայրը շահագործվում է արդեն շուրջ 50 տարի։ Օրենսդրությամբ՝ հանքավայրի շահագործման բնապահպանական և բնօգտագործման վճարները պետք է ամբողջովին փոխհատուցեն շրջակա միջավայրին հասցված վնասները։ Բայց արդյոք թղթի վրա սահմանվածը իրականությո՞ւն է։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում