Սրանք երևի չեն հասկանում, որ էդ հանքի շահագործումից առաջացած վտանգն

Ուրեմն Լևոնին զանգել են Կենտրոնի ոստիկանությունից ու ասել, որ Ամուլսարի հանքը շահագործել ցանկացող Լիդիան ընկերության աշխատակիցները դիմել են իրենց այն հարցով, թե իբր Լևոնն ու իր համախոհները (կարծում եմ ես էլ կլինեմ համախոհների ցուցակում) սպառնացել են իրենց, ու հիմա իրենք նյութեր են նախապատրաստում այդ գործով: Մի կողմ թողնեմ մեր ՛՛օպերատիվ՛՛ ոստիկանությանը, որ մենակ սենց գործերին ա շատ արագ արձագանքում, մի կողմ թողնենք էն փաստը, որ զանգելով ոստիկանություն չեն հրավիրում, դրա համար ծանուցագիր ա պետք: Փաստորեն սկսել ենք լուրջ վտանգ ներկայացնել լիդիանի համար, վախենում են, որ կկարողանանք կասեցնել հանքի շահագործումն, ու սենց էժան ձևերով փորձում են մեզ վախեցնել ու կանգնեցնել: Սրանք երևի չեն հասկանում, որ էդ հանքի շահագործումից առաջացած վտանգն ավելի մեծ ու ռեալ ա, քան էն, ինչից որ մենք կարող ենք վախենալ:

 

Ani Seize Khachatryan-ի ֆեսբուքյան էջից:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում