Շուտով Ջերմուկի թիվ առաջին առողջարանի շենքը կհանձնվի Ամուլսարի օտարերկրյա շահագործողներին

Ամուլսարը նոր աղետ է...

Երբ առաջին անգամ Բրիտանիայի թագաժառանգին՝ Չարլզին Հայաստան բերեցին Ամուլսարի ոսկին նրան շռայլորեն պարգևելու համար, ես քննադատաբար հանդես եկա Գրական թերթում, էլեկտրոնային էջերում, շեշտադրելով, որ Ջերմուկը Հայաստանում դեռևս անաղարտ պահպանված այն բուժիչ հանգստավայրն է, ուր սիրով է գնում մեր ժողովուրդը: Հանքավայրը շատ մոտ է քաղաքի խմելու ջրին, էլ չեմ խոսում բնապահպանական խնդիրների մասին՝ կչորանա ամբողջ կանաչ գոտին: Ցիանիդով լեցուն նոր պոչամբարները նոր աղետ կդառնան մեր ժողովրդի համար: Թե ուզում եք Ջերմուկն էլ հայաթափել…. Ըստ ինձ հասած ստույգ լուրերի, շուտով Ջերմուկի թիվ առաջին առողջարանի շենքը կհանձնվի Ամուլսարի օտարերկրյա շահագործողներին …
Խոստովանեք, երկրի ավարառուներ, Հայաստանի նման հարուստ երկիր այսօր չպետք է լիներ… ում գրպանն է հոսում մոլիբդենի, ոսկու, թերթաքարերի, պղնձի, աղի, հանքային ջրերի, պեռլիտի և այլ բնական հարստությունների միլիարդների հասնող օգուտները, երբ դատարկ է պետության գրպանը, երբ երկրի արտաքին պարտքը մոտենում է վեց միլիարդի շեմին:

Այս ամենը ազգային, հանրային սեփականություն է, ազգի ներկա ու վաղվա սերնդի ապագան, մինչև երբ է երկրում շարունակվելու ազգակործան ու ազգադավ այս անարդարությունների շարանը…

 Ruzan Asatryan-ի ֆեյսբուքյան գրառումը:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում