Այցելուները գազանանոցում թունավորել են ձյունահովազի եւ կատվառյուծի

«Այսօր` մոտ 03.00-ին մահացավ Գասպարը: Մեր ձյունահովազը: Իմ աչքի առաջ: Այո, նրան թունավորել էին: Խոսքեր չունեմ: Ոստիկանությունն աշխատում է: Կարելի է ընդամենը կռահել, թե ում է դա պետք: Սարսափելի է մտածել, թե այդ ինչ մարդիկ են եւ ինչ նպատակներ են դնում իրենց առաջ, իսկ եթե հասնեն դրանց, ինչ կլինի գազանանոցի վիճակը… Եթե դա ընդամենը ինչ-որ հիվանդ մարդ է արել, հոգեկան խանգարում ունեցող, դա դեռ ոչինչ: Բայց եթե դա գիտակցաբար են արել… Իսկ 24-ին մեր կատվառյուծն էր մահացել` երիտասարդ էգ, եւ մենք չէինք ուզում հավատալ դրան: Կարծում էինք, թե սխալվում ենք: Բայց նախօրեին նա իրեն վատ զգաց եւ 24-ին` ճաշի ժամին մահացավ: Եվ մենք էլ, իմիջիայլոց, ստամոքսի եւ աղիների պարունակությունը Կիեւ ենք ուղարկել` մեր լաբորատորիա: Չէինք ուզում հավատալ դրան: Բայց ցավոք` դա ճիշտ է: Այո, մեզ մոտ թունավորում են կենդանիներին», — Facebook-ի իր էջում գրել է Տոպչին:

Հետագայում տեղական NikLife պարբերականը հաղորդել էր, որ հովազից բացի, թունավորվել էր նաեւ կատվառյուծի էգը:

«Անհայտ այցելուները Նիկոլաեւյան գազանանոցում թունավորել են երկու վայրի կատվի: Թունավորման ախտանիշներով ջղակծկումների մեջ մահացավ արու ձյունահովազ Գասպարը, իսկ ավելի վաղ բնում կատվառյուծի էգին էին մեռած գտել, — գրում է պարբերականը:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում