Արևադարձային տաք հոսանքների ներթափանցումը կսկսվի վաղը կեսօրից

Այս անգամ Իրանի տարածքից դեպի Կովկաս է տեղաշարժվում հերթական տաք օդի ալիքը: Արևադարձային տաք հոսանքների ներթափանցումը կսկսվի վաղը կեսօրից և կպահպանվի մինչև օգոստոսի 25-ը ներառյալ: Եթե վերջին օրերին հանրապետության հատկապես հյուսիսային մարզերում երեկոյան ժամերին դիտվում էին անձրևներ, ապա վաղվանից սկսած երկրի ողջ տարածքում կհաստատվի առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով: Ամենաշոգ շրջանները կլինեն Երևանը, Արարատյան դաշտը և Սյունիքի հովիտները, որտեղ վաղը սպասվում է մինչև +37, իսկ այնուհետև +38...+39 աստիճան տաքություն:

Այս մասին գրում է Գագիկ Սուրենյանը իր ֆեսբուքյան էջում:

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում