ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՀԱՅՏՆԱԲԵՐԱԾ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԿԱՅԱՑՎԵԼ Է 380.000 ԴՐ. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՒՄԱՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒԳԱՆՔ

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 01.08.2016թ.-05.08.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում կայացվել է 380.000 դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 8 որոշում և հաշվարկվել 141.100 դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Կազմվել է վարչական տուգանքի 2 որոշում ՝ 100.000 դր. ընդհանուր գումարով և հաշվարկվել է 130.500 դր.-ի շրջակա միջավայրին պատճառած վնաս, որից ՝

Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված գործի քննության արդյունքում 1 ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 130.500 դր.-ի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված 2 գործերի քննության արդյունքում 2 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 100.000 դր.-ի վարչական տուգանքի 2 որոշում:

Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ

Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում՝ 50.000 դր. գումարով. որից՝

Շիրակի տարածքային բաժնի հայտնաբերած առանց անթափանց ծածկոցի խիճ տեղափոխելու համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.000 դր.-ի վարչական տուգանքի որոշում:

Հողերի պահպանության ոլորտ

Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում՝ 50.000 դր. գումարով.որից՝

Գեղարքունիքի տարածքային բաժնի հայտնաբերած խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.000 դր.-ի վարչական տուգանքի որոշում:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար

Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում՝ 50.000 դր. գումարով. որից՝

Արագածոտնի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.000 դր.-ի վարչական տուգանքի որոշում:

Պետական անտառային ֆոնդի հողերում խոտհարքները և արոտահանդակները վնասելը՝

Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում՝ 50.000 դր. գումարով և հաշվարկվել է 7.600 դր. գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից՝

Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործի քննության արդյունքում հայտնաբերված խախտման համար (38 գլուխ խոշ. եղջ. անասունների ապօրինի արածեցում) 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.000 դր.-ի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 7.600 դր.-ի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ապօրինի որսի իրականացման համար

Կազմվել է վարչական տուգանքի 2 որոշում՝ 80.000 դր. ընդհանուր գումարով և հաշվարկվել է 3.000 դր.-ի շրջակա միջավայրին պատճառած վնաս, որից՝

Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար ապօրինի ձկնորսության փաստի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.000 դր.-ի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 3.000 դր.-ի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Արարատի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործի քննության արդյունքում հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.000  դր.-ի վարչական տուգանքի որոշում:

Գեղարքունիքի տարածքային բաժնի և «Սևան ԱՊ» ՊՈԱԿ–ի հետ համատեղ իրականացված վերահսկողական աշխատանքների իրականացման արդյունքում կազմվել է 3 արձանագրություն (տիրազուրկ), առգրավվել են 9 հատ ձկնորսական ցանց, 27 հատ սիգ տեսակի ձուկ (11կգ) և 174 հատ խեցգետին: Սիգ տեսակի ձուկն օրենքով սահմանված կարգով հանձնվել է «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ, իսկ 174 հատ խեցգետինը բաց է թողնվել Սևանա լիճ:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 622.750 դրամ:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում