Լանջազատ գյուղն արդեն մի քանի ամիս է՝ խմելու ջրի խնդիր ունի

«Ժողովուրդը» օրաթերթը գրում է, որ ՀՀ Արարատի մարզի Լանջազատ գյուղն արդեն մի քանի ամիս է՝ խմելու ջրի խնդիր ունի:

Փաստացի գյուղատնտեսական տարին սկսվելուց և ոռոգման սեզոնի բացվելուց հետո այս գյուղի խմելու ջրի մատակարարումը խաթարվել է:

Լանջազատցիների կարծիքով՝ իրենց ջրի անհետացման պատճառը ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի եղբայրը՝ Աշոտ Զաքարյանն է, որը գյուղի հարևանությամբ այգիներ է հիմնել:

Իհարկե, պաշտոնական մարմինները հերքում են, որ հենց ՎՊ նախագահի եղբոր պատճառով է Լանջազատի խմելու ջուրն անհետանում, բայց միևնույն ժամանակ չեն կարողանում հոդաբաշխ պարզաբանել, թե ուր է կորչում ջուրը, որը մարդկանց երաշտի է մատնում:

Հայկական իրականությունում մենք վաղուց համոզվել ենք, որ ժողովուրդն իմաստուն է, և ծուխն առանց կրակ չի լինում:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում