ԱՄՆ-ի Նյու Մեքսիկո նահանգի Ազգային արգելոցում արջը հարձակվել է մարզուհու վրա

ԱՄՆ հարավարևմտյան Նյու Մեքսիկո նահանգի Ազգային արգելոցում արջը հարձակվել է մարաթոնյան վազքի մասնակցող կնոջ վրա: Այս մասին հայտնում է տեղական Kob4 ալիքը:

Հաղորդվում է, որ դեպքը տեղի է ունեցել Valles Caldera Ազգային արգելոցում: Հարձակման հետևանքով կինը քերծվածքներ և կծոցներ է ստացել գլխի, պարանոցի և իրանի վերին շրջանում: Մարաթոնի մասնակիցներն առաջին օգնություն են ցուցաբերել տուժածին՝ մինչև փրկարար օգնության աշխատակիցների ժամանումը:

Նշվում է, որ սպորտսմենուհու կյանքին վտանգ չի սպառնում, նա օդով հիվանդանոց է հասցվել: Ներկայումս որոնվում է արջը՝ քնեցնելու և կատաղության առկայությունը ստուգելու համար:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում