Ավստրալիայում գտել են ոսկեգույն պարկավոր խլուրդ, որը հազվադեպ է հանդիպում

ABC հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Արևմտյան Ավստրալիա նահանգում նկատվել է հազվադեպ հանդիպող ոսկեգույն պարկավոր խլուրդ: Ընդգծվում է, որ նման կենդանիները հանդիպում են յուրաքանչյուր տասնամյակում միայն մի քանի անգամ:

Պարկավոր խլուրդները հանդիպում են միայն Ավստրալիայում, նրանք հազվադեպ են հայտնվում մակերևույթին: Այդ կենդանիների մասին շատ քիչ բան է հայտնի: Ոսկեգույն պարկավոր խլուրդը հայտնաբերվել է Գիբսոնի անապատում:

Հայտնաբերված կենդանուն լուսանկարել ու տեսանկարահանել են, ինչից հետո նրան բաց են թողել: Խլուրդին տեսնողների խոսքով՝ իրենց բախտը բերել է:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում