Մահացել է Մեծ Բրիտանիայի ամենածեր շունը

Մահացել է Մեծ Բրիտանիայի ամենածեր շունը, հայտնում է The Independent-ը: Իենթլ անունով շունը մահացել է Քորնուոլ կոմսությունում 24 տարեկանում (մարդու տարիքի հաշվարկով՝ 168 տարեկան):

Իենթլը ջեք-ռասսել-տերիերի եւ կոլլիի խառնուրդ էր: Նրա տերերը՝ Չառլի եւ Մառլեն Մարտինները, 1991-ին 15 ֆունտով գնել էին շանը նախկին տիրոջից, որը սպառնում էր գնդակահարել կենդանուն, եթե նրա համար նոր տուն չգտնի:

Շանն անվանել էին Իենթլ Բարբարա Սթրեյզենդի համանուն ֆիլմի պատվին, որը նկարահանվել էր 1983-ին:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում