Ախալքալաք-Նինոծմինդա ճանապարհն ահավոր վիճակում է. վերջին անգամ այն նորոգվել է 1997-ին

Ախալքալաք-Նինոծմինդա ճանապարհը, որը վերջին անգամ հիմնովին կառուցվել էր դեռեւս 1997 թվականին, ամբողջությամբ դուրս է եկել շարքից: Ճանապարհի վրա առաջացել են բազմաթիվ խորը փոսեր, հաղորդում է Ախալցխա.net-ը:

Նշվում է, որ թեեւ ամեն տարի անցկացվում են վերանորոգման աշխատանքներ, այնուամենայնիվ ասֆալտի վրա առաջանում են նոր փոսեր:

Բնակիչների խոսքով, ճանապարհի նման վիճակը շարքից դուրս է բերում ավտոմեքենաները, ինչպես նաեւ կարող է հանդիսանալ ավտովթարների պատճառ: Շատերի համոզմամբ տվյալ ճանապարհահատվածը հիմնովին վերանորոգման կարիք ունի:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում