Թաիլանդի «Վագրային տաճարում» վագրի 40 սատկած ձագ է հայտնաբերվել

Թաիլանդի իշխանությունները Կանչանաբուրի նահանգի «Վագրիային տաճարի» տարածքում վագրի ձագերի 40 մարմին և այլ հազվագյուտ կենդանիների մնացորդներ են հայտնաբերել։ Այնտեղից սկսվել է 137 վայրի կենդանիների դուրսբերումը՝ հայտնում է Khaosod պարբերականը։

Անտառային բուդդայական Վատ Պա Լուանգտա Բուա վանքը համաշխարհային ճանաչում էր ձեռք բերել մոտ 20 տարի առաջ, երբ լայն հասարակությունն իմացավ, որ վանքում մեծ թվով վագրեր են ապրում։ Միապետերին մեղադրել են վայրի կենդանիների կոմերցիոն կիրառման և դաժան վերաբերմունքի մեջ։ Դատարանի որոշմամբ՝ իշխանությունները սկսել են վագրերին դուրս բերել տաճարից։

Վագրի ձագերից բացի հայտնաբերվել են բեռնարկղեր՝ կենդանիների ներքին օրգաններով, ցլի գանգ և եղնիկի եղջյուր։

Տաճարի ներկայացուցիչներն անհասանելի են մեկնաբանության համար։

1464762355_201606011145293-20041021114617

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում