Սև ծովը երբեք չի վերածվի «ՆԱՏՕ-ական լճի». ՆԱՏՕ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ

ՆԱՏՕ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Գրուշկոն RG-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ դաշինքը հրաշալի հասկանում է, որ Սև ծովը երբեք չի վերածվի «ՆԱՏՕ-ական լճի», հայտնում է Gazeta.ru-ն:

«Վերջերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է այն մասին, որ չի կարելի թույլ տալ, որ Սև ծովը վերածվի «ռուսաստանյան լճի»: Սակայն, ՆԱՏՕ-ում հրաշալի հասկանում են, որ Սև ծովը երբեք չի վերածվի « ՆԱՏՕ-ական լճի», և մենք կձեռնարկենք բոլոր համապատասխան միջոցները, որպեսզի չեզոքացնենք հարավային ուղղությունից Ռուսաստանի վրա ուժով ճնշում գործադրելու փորձերը և հնարավոր սպառնալիքները»,- հայտարարել է Գրուշկոն:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում