Երասխահունցիները պահանջում են Ագրարային համալսարանի փորձատարածքները սեփականաշնորհել իրենց

Արմավիրի մարզի Երասխահուն գյուղի շուրջ 200 բնակիչ այսօր՝ մայիսի 30-ին, բողոքի ակցիա է անում գյուղում եւ պահանջում Ագրարային համալսարանին պատկանող փորձատարածքները սեփականաշնորհել իրենց։ NEWS.am-ի հետ զրույցում Երասխահունի գյուղապետ Արմեն Ավետիսյանը նշեց, որ այդ հողատարածքները գտնվում են գյուղից 4 կմ հեռավորության վրա, գյուղացիները դրանք արդեն 50 տարուց ավելի է մշակել են, սակայն, այսօր վտանգ կա, որ դրանք հնարավոր է կորցնեն։

«Այս բնակիչները տարիներ առաջ տարբեր գյուղերից են եկել մեր գյուղ, չունեն սեփական հողատարածք, բնակության վայր, հանրակացարանն էլ, որտեղ ապրում են, պատկանում է քաղաքաշինության նախարարությանը եւ այժմ պահանջում են սեփականաշնորհել այդ տարածքներն իրենց։ Մարդիկ վատ վիճակում են, ոչ մի սեփականություն չունեն, գյուղինստիտուտի փորձատարածքները մշակելով ու բերք ստանալով են կարողանում ինչ-որ չափով գումար վաստակել, ապրել, հիմա էլ վտանգված է, հնարավոր է, որ կորցնեն»,-ասաց նա։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում