Հույսով սպասում ենք. Գեղարքունիքի բնակիչներին հավատ չի ներշնչել ճանապարհը վերանորոգելու խոստումը

Մարտունի - Վարդենիս ավտոճանապարհի անմխիթար վիճակից բողոքող՝ Գեղարքունիքի մարզի բնակիչները թերահավատորեն են մոտենում ճանապարհը վերանորոգելու՝ մարզպետարանի խոստմանը, սակայն մինչեւ խոստացված ժամկետը որոշել են սպասել եւ բողոքի ոչ մի քայլի չդիմել:

«Չենք հավատում, բայց հույսով սպասում ենք, որ մի բան կփոխվի: Արդեն 2-րդ տարին է՝ էս վիճակում է ճանապարհը, 3 կմ ճանապարհը անցնում ենք 20-25 րոպե, ճանապարհ գոյություն չունի: Անցած տարի նույն վիճակում էր, չվերանորոգեցին, այս տարի ավելի վատացավ, գյուղացիները բողոքի դուրս եկան»,- NEWS.am-ին ասաց գյուղացիներից մեկը:

Հիշեցնենք, որ գյուղացիները մայիսի 28-ի վաղ առավոտյան փակել էին Մարտունի- Վարդենիս ավտոճանապարհը:

Նրանց հետ հանդիպել էին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցներն ու համոզել բացել ճանապարհը: Նա ասել էր, որ ճանապարհի վերանորոգման աշխատանքների համար հունիսի 27-ին մրցույթ է հայտարարված։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում