Մայիսի 31-ին ուզում ենք ամբողջովին շահագործման հանձնել Աշտարակ-Արտաշատ բետոնե մայրուղին. փոխնախարար

Մայիսի 31-ին Տրանսպորտի նախարարությունն ուզում է ամբողջովին շահագործման հանձնել Հյուսիս-Հարավ բետոնե ավտոմայրուղու Աշտարակ-Արտաշատ մի հատվածը: Այս մասին մայիսի 30-ին՝ խորհրդարանում 2015-ի բյուջեի կատարողականը ներկայացնելիս, ասել է տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը:

Նրա խոսքով՝ 2015-ի վերջին 31 կմ երկարությամբ այդ տեղամասում բացվել է երկկողմ երթեւեկություն, որին զուգահեռ, սկսվել է թեստավորման ռեժիմը: Այն ավարտվել է 2016-ի փետրվարին: Դրա արդյունքում ի հայտ են եկել շեղումներ: Մասնավորապես, առաջացել է սալիկների դրենաժային կարերի ջրամեկուսիչ ռետինը փոխելու եւ բետոնի որոշ ճեղքեր փակելու անհրաժեշտություն:Կառուցապատողը դա կատարել է իր միջոցների հաշվին:

Թեպետ բացումը տեղի կունենա մայիսի 31-ին, սակայն Երեւան-Աշտարակ հատվածում երթեւեկությունը ամբողջովին կբացվի ավելի ուշ՝ հունիսի վերջին, իսկ Երեւան-Արտաշատ հատվածում՝ էլ ավելի ուշ, ինչը պայմանավորված է անասունների եւ գյուղտեխնիկայի տեղաշարժի համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներով:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում