Հեպարդի վազքը՝ նկարահանված կենդանու մեջքին ամրացված GoPro տեսախցիկով

Ամերիկյան Ցինցինատի քաղաքի կենդանաբանական այգու աշխատակիցները տեսանկարահանել են հեպարդի վազքը մեխանիկական ճագարի հետևից։

Տեսանյութը, որը հայտնվել է այգու պաշտոնական ալիքում և պատկերում է կենդանու կողմից անհավանական արագության զարգացումը, 3 օրում YouTube-ում հավաքել է ավելի քան 70 հազար դիտում։

Վազքը նկարահանելու համար հեպարդի մեջքին ամրացվել էր GoPro տեսախցիկ։ Դանդաղեցված դիտման ժամանակ կարելի է նկատել, որ կենդանու գլուխը վազքի ժամանակ անշարժ է մնում, իսկ մարմինը կողքից կողք է շարժվում։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում