Կարկուտը լուրջ վնասներ է հասցրել Վրաստանի գյուղերին(լուսանկարներ, տեսանյութ)

Վրաստանի Սամցխե-Ջավախք շրջանին պատուհասած հորդառատ անձրևն ու ուժեղ կարկուտը զգալի վնաս են հասցրել մի քանի գյուղերի` ոչնչացնելով բերքը,    գրում է apsny.ge-ն:

«Ափերից դուրս եկած գետը հեղեղել է Վարխանի և այլ գյուղեր, իսկ կարկուտը ոչնչացրել է ամբողջ բերքը: Ջուրը տարել է անասուններին և թռչուններին, հեղեղել է բնակելի տներ»,- հայտնել է նահանգապետ Ակակի Միչութաձեն:

Նրա խոսքով` փրկարարները ջուրը տներից հետ քաշելու աշխատանքներ են իրականացրել։

Շաբաթ օրն ուժեղ անձրևը և հունական ընկույզի չափ կարկուտը ոչնչացրել էին գրեթե ամբողջ բերքը Շիդա Քարթլի շրջանի մի շարք գյուղերում:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում