Հայաստանի Բնության պետական թանգարանում նշել են կենսաբազմազանության օրը

Հայաստանի բնության պետական թանգարանում ՀՀ բնապահպանության նախարարության և Բնության համաշխարհային հիմնադրամի համատեղ ջանքերով նշվել է Կենսաբազմազանության միջազգային օրը: Այս մասին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, WWF հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարեն Մանվելյանը, ՀՀ ԲՆ կից հասարակական, գիտատեխնիկական խորհուրդների անդամներ, լրագրողներ:

Նախարար Արամայիս Գրիգորյանը, ողջունելով հյուրերին և կարևորելով օրվա խորհուրդը, մասնավորապես նշել է. «Կենսունակ էկոհամակարգերը և կայուն կենսաբազմազանությունը մարդկության գոյության կարևորագույն նախապայմաններից են, որոնք ընձեռում են հասարակության զարգացման և տնտեսական աճի լայն հնարավորություններ: Սոցիալ-տնտեսական զարգացման նպատակով կենսառեսուրսների կառավարումը պետք է լինի կշռադատված և շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը հասցվի նվազագույնի: Կենսաբազմազանության պաշտպանության հրատապությունն ընդգծելու նպատակով 1993թ թականին ՄԱԿ-ն ընդունել է «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիան, որն աշխարհի ավելի քան 168 երկրների հետ վավերացրել է նաև Հայաստանի Հանրապետությունը: Կենսաբազմազանության պահպանման հիմնախնդիրները, որպես առաջնային խնդիրներ, դասվում են ազգային և պետական գերակայությունների շարքում: Մեր երկրի բացառիկ հարուստ կենսաբազմազանության պահպանության և պաշտպանության հարցերում մեզ աջակցում են միջազգային բնապահպանական հիմնադրամները, որոնց հետ համատեղ ջանքերի արդյունքում մենք բազում ձեռքբերումներ , սակայն և շատ անելիքներ ունենք: Այսօր մենք հավաքվել ենք այստեղ կիսվելու իրար հետ լավ ու վատ աշխատանքների, առաջիկա անելիքների, ձեռքբերումների, բացթողումների, մտահոգությունների մասին, լսելու նոր առաջարկներ, առողջ քննադատություն, որպեսզի միասին, համատեղ ուժերով և միասնական ջանքերով վեր հանենք ոլորտի բացերը, քննարկենք հետագա անելիքներն ու խնդիրները»:

WWF հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարեն Մանվելյանը, իր հերթին կարևորելով օրվա խորհուրդն ու բարձր գնահատելով համատեղ ջանքերով կենսաբազմազանության պահպանությանն ուղղված գործողությունները, միջոցառման մասնակիցներին է ներկայացրել Հայաստանի պահպանվող տարածքների և էկոտուրիզմի զարգացման հեռանկարներին նվիրված «Պատասխանատու Կովկաս» ֆիլմը:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում