Աղապատուկ. ՀՀ Բույսեր

Աղապատուկ (լատ.՝ Halocnemum), թելուկազգիների ընտանիքի թփերի կամ կիսաթփերի ցեղ։ Ունի 1 տեսակ՝ աղապատուկ կոնաձև (H. strobilaceum)։

Ձևաբանություն
Ցողունները հակադիր ճյուղավորվող են, մսալի, հողի մակերևույթին առաջացնում են արմատակալող թմբեր։ Տարածվող ճյուղերը գորշ են, միամյաները՝ թխականաչ, գլանաձև, հոդավոր, հյութալի։ Թերգարգացած տերևները բութանկյուն են, հակադիր, թեփուկաձև։ Ծաղիկները մանր են, սպիտակավուն՝ նստած տերևածոցերում։ Պտուղը միասերմ է, մանր, ձվաձև։ Մոխիրը պարունակում է պոտաշ։

Տարածվածությունը Հայաստանում
Աճում է Արմավիրի և Արարատի մարզերի աղուտ-ալկալի հողերում։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում