Կամֆորայի ծառ. ՀՀ Բույսեր

Կամֆորայի ծառ (լատ.՝ Cinnamómum cámphora), դափնազգիների ընտանիքի մշտադալար ծառ։

Նկարագրությունը

Բարձրությունը՝ 20—50 մ է, բնի տրամագիծը հասնում է մինչև 5մ։ Տերևները՝ հաստակեղև, բուրավետ, ծաղիկները՝ մանր, սպիտակավուն։ Պտուղները գնդաձև են, մուգ կապույտ։ Բույսի բոլոր մասերը պարունակում են եթերային (կամֆորայի) յուղ և օքսիդացման հետևանքով դրանից ստացվող կամֆորա։

Կամֆորայի ծառի բնափայտը միջատներից չի վնասվում։

Տարածվածությունը

Աճում է Չինաստանի հարավում, Հարավային Ճապոնիայում, Հարավային Կորեայի Չեժուդո կղզում։ Մշակվում է նաև Ռուսաստանի Դաշնությունում՝ Սև ծովի կովկասյան ափերին։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում