Աճատերև. ՀՀ Բույսեր

Աճատերև (Բրիոֆիլլում) (լատ.՝ Bryophyllum), պատկանում է թանձրատերևազգիների (Crassulaceae) ընտանիքին։ Հայրենիքը Մադագասկար կղզին է։

Կենսաբանական նկարագիր
Այս արևադարձային բույսը չափազանց արագ է բազմանում, վեգետատիվ ճանապարհով՝ ճուտիկներով, որոնք աճում են տերևների շրջեզրերին։ Դրանք վերին աստիճանի կենսունակ են։ Տերևները վրայից ընկնելով խոնավ հողի վրա, անմիջապես սկսում են աշխատել, փոքրիկ արմատիկներ բաց թողնել հողի մեջ, իսկ հողի չոր լինելու դեպքում երկար ժամանակ պահպանում են իրենց կենսունակությունը։ Ընկած բուսակների տեղի, տերևների եզրին սկսում են աճել նորերը։

Օգտագործում
Բրոֆիլլում դայգրամոնտիանում (B. digremontianum Haw.) բայսը և մի շարք այլ տեսակներ, ինչպես նշվածը, բուժական հատկություններ ունեն։ Երբ լաբորատորիական ստուգումները և կլինիկական փորձերը, վերը նշվածը վերջնականապես հաստատեցին, 1966 թվականին ՍՍՀՄ առողջապահության մինիստրությունը թույլատրեց այդ բույսի հյութի և քսուքի օգտագործումը՝ երկարատև չբուժվող խոցերի և այրվածքների դեմ։ Բնակարաններում և ջերմատներում այն օգտագործվում է որպես դեկորատիվ բույս։

Մշակում
Մշակության տեսակետից առանձնահատուկ խնամք չի պահանջում։ Տնկումը կատարվում է թաղարների մեջ, տալով հետևյալ հողախառնուրդը՝ բանջարանոցային հող 3 մաս, տորֆահող 1 մաս և ավազ 0,5 մաս։ Ձմռանը բույսը պետք է պահել լուսամուտին մոտ, բայց ոչ լուսամուտի գոգին, 12-15° ջերմության մեջ։ Ջուրը ամառ ժամանակ տրվում է առատ ձմռանը, ընդհակառակը, պետք է պակասեցնել։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում