Իլենի. ՀՀ Բույսեր

Իլենի (լատ.՝ Euonymus), շիմշիր, խուրենի, իլենազգիների ընտանիքի տերևաթափ և մշտադալար թփերի կամ ցածրաճ ծառերի ցեղ։

Տարածվածությունը

Տարածված է Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարզերի ստորին և միջին լեռների գոտիներում։ Աճում է կաղևու-բոխու անտառներում, անտառեզրերին, կիրճերում, ձորերում և այլն։ Թավշային իլենին հանդիպում է միայն Սյունիքի մարզում (Շիկահողի արգելոց), չորադիմացկուն է, լուսասեր, գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Կառուցվախքը

Բարձրությունը` 1-9 մ է։ Տերևները պարզ են, հակադիր, սղոցաեզր։ Ծաղկաբույլը պարզ կամ բարդ կիսահովանոց է, ծաղիկները՝ երկսեռ, կանաչասպիտակավուն, դեղին։ Ծաղկում է մայիս-հունիսին։ Պտուղը 4-5-բնանի տուփիկ է։ Պարունակում է գլիկոզիդներ, ալկալոիդն իլենի լայնատերև (E. latifolia)։

Բազմացումը

Բազմանում է սերմերով և կտրոններով։ Բույսն ամբողջովին թունավոր է։ Իլենիից ստանում են գուտապերչ։

Տեսակները

Հայտնի է մոտ 200, Հայաստանի Հանրապետությունում՝ 4 տեսակ՝ իլենի թավշային (E.velutina), իլենի սովորական կամ եվրոպական (E. europaea), իլենի ելունդավոր (E. verrucosa) և իլենի լայնատերև (E. latifolia)։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում