Հալապենո. ՀՀ Բույսեր

Հալապենո (իսպ.՝ Jalapeño) միջին չափի չիլի պղպեղ: Պղպեղի պտուղների միջին երկարությունը հասնում է 5-ից 9 սմ-ի։ Ունի կանաչ (երբեմն կարմիր) գունավորում։ Հալապենոյի հայրենիքը համարվում է Լատինական Ամերիկան` Մեքսիկան, ուստի առաջին հալապենոն աճեցվել է հենց այնտեղ: Պղպեղի անունը գալիս է մեքսիկական Հալապա Էնրիկես քաղաքի անունից, որտեղ այն առաջին անգամ աճեցվել է: Պտղի մշակման համար պահապնջվում է 70-80 օր:

Տարածվածություն
Մեքսիկայում հալապենո պղպեղը տարածված է Պապալոապան գետի ավազանի պրովինցիաներում` Վարակրուզ և Չիչաուա։ Հալապենոն նաև քիչ քանակությամբ աճում է Յալիսկոյում, Նայարիտում, Սոնորայում, Սինալոայում և Չիապասում։ Մեքսիկայում այս պտուղը հայտնի է տարբեր անուններով։ Այդպիսի անուններ են, օրինակ` cuaresmeños, huachinangos և chiles gordos : Հալապենո մշակում են նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների որոշ շրջաններում։ Հիմնական մշակող տարածքները Տեխասը և Նյու Մեքսիկոն է։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում