Սրնգենի սովորական. ՀՀ Բույսեր

Սրնգենի սովորական (լատ.՝ Ligústrum vulgáre), ձիթազգիների ընտանքից սերված թուփ է։

Նկարագիր
Խոշոր, մինչև 3 մ բարձրությամբ, մերկ ընձյուղներով, նշտարաձև տերևներով, 3-7 սմ երկարությամբ, թեթևակի ոլորված եզրերով թուփ։ Ունեն սպիտակ և հոտավետ ծաղիկներ։ Պտուղը սև է, փայլուն և հյութալի 5-10 սմ երկարությամբ։ Ծաղկում են ամառվա վերջին։

Տարածում
Տարածված է Միջերկրական ծովի ափամերձ շրջաններում, Եվրոպայում և Կովկասում։ Մեզ մոտ սրնգենին աճում է ծովի մակերևույթից 1100մ բարձրության վրա գտնվող անտառներում, թփապատ վայրերում և մացառուտներում։

Կիրառում
Սրնգենու տերևները և պտուղները հարուստ են վիտամին C-ով և կարոտինով, որոնցից էլ պատրաստում են դեղամիջոցներ սրտի աշխատանը կարգավորելու համար։ Օգտագործվում է դեկորատիվ տնկարկներում։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում