Ամբողջ աշխարհում այսօր նշվում է չվող թռչունների օրը

Մայիսի 14-ին աշխարհի բնապահպանները նշում են Չվող թռչունների համաշխարհային տոնը, որի համար որպես հիմք ծառայել է 1906թ. ապրիլի 1-ին ստորագրված թռչունների պահպանության մասին միջազգային կոնվենցիան:

Տաք բնակլիմայական գոտում ապրող կենդանին տարվա մի մասը, երբ ապառում է տարածքի սնունդը, ստիպված է լինում գնալ հյուսիս՝ մինչև հարավում կվերականգնվի իր սննդային բազան։

Թռչունների համար լուրջ վտանգ են ոչ միայն որսորդները, այլ նաև մարդկային գործունեության բավականին «խաղաղ» տեսակները` երկնաքերերը, հեռուստաաշտարակները և այլ բարձրահարկ շինությունները, որոնք մահացու արգելքներ են չվող թռչունների համար:

Նավթի արտահոսքը ծովերում կործանում է բազմաթիվ ծովային թռչունների: Ոչ պակաս լուրջ վտանգ է նաև միջավայրի աղտոտվածությունը:

Պետք է պայքարել թռչունների վերացման դեմ, քանի որ դա առաջին հերթին վտանգում է մեր առողջությունը. թռչունների թվաքանակը պակասում է, ավելանում են միջատները, որոնք հիվանդությունների ակտիվ տարածողներ են։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում