Հնդկացորեն թաթարական. ՀՀ Բուսատեսակներ

Հնդկացորեն թաթարական (լատ.՝ Fagopyrum tataricum), մատիտեղազգիների ընտանիքի հնդկացորենի ցեղի միամյա մոլախոստ։ Գարնանային մոլախոտ է։

Ունի դարչնագույն, զարգացած առանցքային արմատներ և բոլոր կողմերից տարածող մազարմատներ։ Ցողունները կիսականգուն են, մերկ, հարթ, լավ ճյուղավորված, փաթաթվելու համեմատաբար պակաս հակումով։ Տարևները սրտաձև են։ Սերմնապտուղը եռանիստ-բրգաձև է, կանաչավուն գույնի։ Սերմը սև գույն ունի, խամրած։ Ծլում է վաղ գարնանը, ծաղկում հուլիս-օգոստոս-սեպտեմբեր ամիսներին։ Հանդիպում է Հյուսիսային Ամերիկայում, Չինաստանում, Բելառուսում։ Հայաստանում ավելի շատ տարածված է լեռնատափաստանային գոտում։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում