Ամենամեծ կենդանիները (ֆոտոշարք)

1.Ամենամեծ կենդանին երկրագնդի վրա կապույտ կետն է։ Այն կաթնասուն է և պատկանում է բեղավոր կետերի ենթադասին։ Ունի մոտ 33 մետր երկարություն (միջին երկարությունը՝ 23-39 մետր) և ավելի քան 200 տոննա զանգված։ Այս կետի լեզվի զանգվածը հավասար է ասիական փղի զանգվածին։ Կետի սիրտը չափերով համապատասխանում է մարդատար ավտոմեքենայի չափսերին։

Կապույտ կետի գլուխն ու ծնոտը մուգ երանգ ունեն, մարմինը մոխրագույն-կապտագույն է և վրան ունի մուգ հետքեր։ Կողերն ու մեջքը համեմատաբար բաց գույն ունեն։ Պոչի լողակը լայն է, իսկ կրծքի լողակները՝ երկար ու նեղ։ Կապույտ կետն ապրել է Արկտիկայից մինչև Անտարկտիկայի ջրերը։ Սակայն ժամանակի ընթացքում այս տեսակը ենթարկվել է ոչնչացման և այն այժմ գրանցված է միջազգային Կարմիր Գրքում։

sinykit

2.Ամենախոշոր ցամաքային կենդանին աֆրիկյան փիղն է։ Այն ունի 3.5մ բարձրություն, 10 մետր երկարություն իսկ զանգվածը երբեմն գերազանցում է 10 56164727տոննան։ Նրա զանգվածի հիմնական մասը պատկանում է գլխին ու կնճիթին։ Կնճիթի օգնությամբ կենդանին օրեկան ուտում է մոտ 270կգ բուսական սնունդ և խմում մոտ 50 լիտր ջուր։ Աֆրիկյան փղի ականջի մակերեսը երբեմն կարող է հասնել 1 քառ. մետրի։

56164727

3.Ամենաբարձրահասակ կաթնասուն կենդանին ընձուղտն է, որն ապրում է Սահարա անապատից դեպի հարավ ընկած չոր ու սակավանտառ աֆրիկյան սավաննաներում։ Ամենաբարձրահասակ գրանցված կենդանին Ջորջ մականունով ընձուղտն է, որին 1959թ.-ին տեղափոխեցին Անգլիայի կենդանաբանական այգիներից մեկը։ 9 տարեկանում այս կենդանին ուներ մոտ 6.1մ բարձրություն։

giraffe76

4.Ամենաարագաշարժ կենդանին հեպարդն է, որը գիշատիչ կաթնասուն է։ Պատկանում է կատվազգիների Гепард (11)ընտանիքին։ Գրանցված է Գինեսի Ռեկորդների գրքում։ 100 մետր երկարության վրա զարգացնում է 120-125կմ/ժամ արագություն։ 100կմ/ժամ արագությունը կարող է զարգացնել 3 վայրկյանում։ Ապրում է Աֆրիկայում և Ասիայում (Իրան)։ Հեշտությամբ ընտելանում և բազմանում է անազատության մեջ։ Հեպարդը գրանցված է Կարմիր Գրքում, քանի որ շատ քիչ ներկայացուցիչներ են այժմ ապրում երկրագնդի վրա։ Մարմնի երկարությունը 120-150սմ է, պոչի երկարությունը՝ 60-75սմ։ Մորթին նախշազարդ է, ունի երկար ոտքեր, փոքր գլուխ։

Гепард (11)

5.Երկրագնդի վրա ապրող թռչուններից ամենամեծը աֆրիկյան ջայլամն է։ Նրա բարձրությունը հասնում է մինչև 2.7 մետր, իսկ քաշը՝ 175 կգ։ Ջայլամի աչքերն այնքան մեծ են, որ նրանք երբեմն գերազանցում են թռչնի ուղեղի չափերը։ Ջայլամը թռչող թռչուն չէ, այդ պատճառով նրա ոտքերն ավելի զարգացած են, քան թևերը։ Այս թռչնի միայն մարմինն է պատված փետուրներով, իսկ գլուխը, վիզն ու ոտքերը մերկ են։ Ջայլամները հիմնականում սնվում են բույսերով, սակայն երբեմն մանր միջատները, սողուններն ու կրծողները ևս կարող են որպես սնունդ հանդիսանալ։ Այն լեգենդը, թե վախից ջայլամները գլուխը թաղում են ավազի մեջ, հեքիաթ են։ Ճիշտ է, վտանգի դեպքում իրենց բույնը պաշտպանելիս նրանք իրենց մարմնով փռվում են ավազի վրա, բայց երբեք գլուխը չեն թաղում։

straus

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում