Աշխարհի ամենախոշոր կենդանիները (ֆոտոշարք)

1.Պերշերոն ցեղատեսակի ձի

2.Հսկայական ծովատառեխ

3.Ճապոնական խեցգետին-սարդ, որի քաշը հասնում է 19կգ:

4.Թռչող աղվես. այս հսկայական չղջիկը սնվում է մրգերով և ապրում Նոր Գվինեայում:

5.Տրիգեր, աշխարհի ամենամեծ ցուլը, քաշը հասնում է մեկ տոննայի:

6.Հսկայական բզեզ, հանդիպում է Հարավային Ամերիկայում:

7.Հսկայական լոքո, հանդիպում է վիետնամական Մեկոնգ գետում և Չինաստանի լճերում, երկարությունը հասնում է 10,5 մետրի:

8.Հսկայական ծովաստղ, հայտնաբերվել է Անտարկտիկայի ջրերում:

9.Աշխարհի ամենամեծ մեդուզաներից մեկը, հանդիպում են Ճապոնիայի ջրերում, քաշը հասնում է 200կգ։

10.Հսկայական վարազ, որին սպանել է 11 տարեկան պատանի. վարազի քաշը կշռել է 1051 կգ:

11.Հսկայական գորտ, որ հանդիպում է Կամերունում. սնվում է զանազան միջատներով, օձերով և այլ գորտերով:

12. Հսկայական սարդ, որ հանդիպում է Լաոսում և Ավստրալիայում:

13.Աշխարհի ամենամեծ շունը, որը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում, կշռել է 111կգ: Ջորջ անունով այդ շունը, ցավոք, սատկել է:

14. Արմավենու գող, այս յուրահատուկ և շատերին անհասկանալի կենդանին ունի շատ ամուր ճանկեր, որոնցով կոտրում է կոկոսի պատյանը: Հանդիպում է Հնդկական և Խաղաղ օվկիանոսների կղզիներում:

15. Հսկայական սկատ՝ ձուկ, որ հանդիպում է քաղցրահամ ջրերում: Նրա քաշը հասնում է 1300կգ: Ձկների այս տեսակը գտնվում է ոչնչացման եզրին:

16. Հսկայական առնետ, որը հայտնաբերվել է Նյու Յորքում:

17.Ֆլամանդական ճագարները աշխարհի ամենամեծ ճագարներն են, չափսերով շան մեծության են:

18.Երբևէ հայտնաբերված ամենամեծ կոկորդիլոսը, որի երկարությունը 6,4 մետր է:

19.Հսկայական ծղրիդ, որ կարող է գազար ուտել, հանդիպում է Նոր Զելանդիայում:

20.Չինական հսկայական սալամանդրա, երկարությունը հասնում է մոտ երկու մետրի. նրանք ամբողջությամբ կույր են:

21. Հսկայական դոդոշ, որը մաշկի միջոցով թույն է արտանետում. հանդիպում է Ավստրալիայում, Հարավային և Կենտրոնական Ամերիկայում:

22. Հսկայական խխունջ, որ հանդիպում է Արևելյան Աֆրիկայում. համարվում է վնասատու և կարող է փոխանցել տարբեր մարդկային հիվանդություններ:

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում