20 փաստ կենդանիներ և բուսական աշխարհի մասին, որոնք դուք չգիտեք (ֆոտոշարք)

Մրջյունն ընդունակ է հոտառությամբ տարբերել առարկայի ձևը:

Միջատներն ավելի շատ խայթում են մարդկանց ոտքերը:

Դելֆինների առավելագույն արագությունը կարող է հասնել 60կմ/ժ:

Բանանի 75%-ը կազմված է ջրից:

Ձիերը կանգնած են քնում:

Քամելեոնի լեզուն երկու անգամ երկար է իր մարմնից:

Մորեխի լսողության կենտրոնը գտնվում է առջևի թաթերի վրա:

Մրրկահավը կարող է օվկիանոսի վրա սավառնել 6 օր շարունակ' այդ ընթացքում չկատարելով թևի ոչ մի թափահարում:

Դիկ անունով հնդկական փիղը, որը 1820 թ-ին ելույթ էր ունենում կրկեսում, հանկարծ հիվանդացավ: Հույս չունենալով, թե նա կկազդուրվի, այնպիսի չափով թույն տվեցին, որը կարող էր սպանել մի ամբողջ հեծելազոր: Բայց փիղը ողջ մնաց: Կարծելով, թե փիղը տանջվում է, մի տակառ ռոմ տվեցին: Հարբած փիղը քնեց և մի քանի օրից արթնանալով' ողջ ու առողջ գնաց կրկես:

Կոկորդիլոսները քարեր են կուլ տալիս, որպեսզի ավելի խորը սուզվեն:

Կոալաները քնում են օրվա մեջ 18- 20 ժամ:

Արջերի որոշ տեսակներ կարող են ուտել 25 կգ միս մեկ օրում:

Սպիտակ արջի մորթին իրականում թափանցիկ է և ոչ թե սպիտակ:

Վարժեցնել հնարավոր է միայն հնդկական փղերին, աֆրիկյան փղերը ոչ մի կերպ չեն ենթարկվում ոչ մի վարժեցման:

Անգամ մեկ կաթիլ ալկոհոլը ազդում է կարիճի ուղեղի վրա: Նրանք 15 ժամ անց սկսում են մահանալ:

Բադի ձայնը արձագանք չի տալիս, այդ իսկ պատճառով դա են ընտրում որպես ազդանշան հետախուզության մեջ:

Բույսերի բույրերն ազդում են գլխուղեղի առջև մասի գոտիների վրա, որոնք ղեկավարում են զգացմունքները։ Հասմիկի բույրն, օրինակ, ուժեղացնում է հուզումները, իսկ նարդոսինը, հաճելիորեն թուլացնելով, նվազեցնում է դրանք։

Ամազոնյան գետերի բնակիչներից կանոպե կոչվող ձկնիկը, որի չափերը հասնում են մինչև 5 սմ , մեկ խայթոցով մարդուն մոտավորապես 3 ամիս 100 տոկոսանոց պարալիզի է ենթարկում: Ի միջի այլոց, դա տեղի է ունենում թույնի ընդամենը 3.5 գրամ քանակի դեպքում:

Կա սարդի այնպիսի տեսակ, որոնց մոտ բեղմնավորումից հետո էգը մեծ հաճույքով խժռում է արուին :

Ամենափոքր կապիկը, որ տեղավորվում է ձեռքի ափի մեջ, կոչվում է ցեբուլա:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում