Գոռավանի ավազուտներ արգելավայր. Հայաստանի արգելավայրեր

Գոռավանի ավազուտներ արգելավայր, բնության հատուկ պահպանվող տարածք, Հայաստանի Հանրապետության 26 արգելավայրերից մեկը։ Կազմավորվել է 1959-ին, ունի 200 հա տարածք։ Գտնվում է ՀՀ Արարատի մարզում՝ Գոռավան գյուղի մոտ՝ Վեդի գետի միջին ավազանի ձախ մասում՝ Ուրծի լեռնաշղթայի նախալեռներում՝ Խոսրովի անտառ արգելոցի հարևանությամբ՝ 900-950 մ բարձրություններում։ Ստեղծվել է հազվագյուտ ավազուտային անապատի և դրան բնորոշ բույսերի ու կենդանիների (միջատների և սողունների էնդեմիկ տեսակներ) պահպանության նպատակով։ Ավազուտային էկոհամակարգի զարդն են հանդիսանում մատիտեղանման գեղածնկիկը, նեղատերև հազարատերըուկը, Մարշալի իշակաթնուկը և այլ բույսեր։ Ավազուտային անապատի բույսերն ու կենդանիները ոչ միայն հարմարվել են ավազների միօրինակ միջավայրում ապրելուն, այլ սերտ կենսագործունեություն են հաստատել միմյանց հետ։ Գեղածնկիկի և Հայաստանի էնդեմ բզեզներից կովկասյան փարավոնի, հազարատերևուկի և մրջյունների էկոլոգիական կապը կենսական նշանակություն ունի այս տեսակների համար։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում