Ազատի կիրճում ծառեր են հատվել, որ վարչապետի տարածքները էժան ոռոգվեն. բնապահպան

Կոտայքի մարզի Գառնի գյուղի բնակիչները փակել են Գառնի-Գեղարդ ճանապարհը՝ ՀՀ Կառավարությունից պահանջելով դադարեցնել Ազատի կիրճում իրականացվող շինարարական աշխատանքները և ծառահատումները։

Համահայկական բնապահպանական ճակատի համակարգող խորհրդի անդամ Լեւոն Գալստյանի խոսքով՝ բնակիչները դեմ են «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ» ծրագրին, որով նախատեսվում է ամռան երկու ամիսներին Ազատ գետի ջուրը խողովակներով Արտաշատի վարչատարածքի Նարեկ եւ Քաղցրաշեն գյուղեր տանել՝ ապահովելով էժան ոռոգման գին:

«Այդ գետում այդքան ջուր չկա, որ ամառվա ամիսներին այս ծրագիրն աշխատի, գետը ջրազրկվելու է: Բացի այդ, մեզ մտահոգում է այն, որ այստեղ չի գործում արդարության սկզբունքը: Ինչո՞ւ է Համաշխարհային բանկը 10 մլն դոլար ծախսել, որ վարչապետին եւ նրա հարազատներին պատկանող հողատարածքները էժանով ոռոգվեն: Այստեղ նաեւ սոցիալական հավասարությունը չի պահպանվում»,-ասաց բնապահպանը:

Բնակիչներն էլ մտահոգված են, որ ծրագրի իրականացման դեպքում բնությունը եւ իրենց տնտեսությունները կչորանան:

Ապրիլի 10-ին ճակատի երկու անդամներ եղել են գյուղում, եւ նույնիսկ տեսագրել են Ազատի կիրճում իրականացվող շինաշխատանքների պրոցեսը:

«Կիրակի օրվա դրությամբ շինաշխատանքներ են տարվել, դա հաստատ է: Մեր ճակատի երկու անդամներ այնտեղ են եղել, տեսագրել են, գյուղացիներն էլ տեսագրություն ունեն»,-ասաց նա:

Նշենք, որ Ազատի կիրճում շինաշխատանքներ են իրականցնում «Ֆոր Դիրեքշըն» ՍՊԸ-ն, որին, ըստ որոշ տեղեկությունների, տարածքում աշխանքներ իրականացնել արտոնել է գյուղապետ Աշոտ Վարդանյանի կողմից:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում