Սևանա լճի հիմնախնդիրը

Ջրային ռեսուրսների օգտագործումը ՀՀ-ում նույնպես առաջացնում է որոշակի գեոէկոլոգիական հետևանքներ: Դրանցից են ջրային պաշարների քանական և որական սպառումը (Սևանա լիճ), երկրոդային աղակալումը` արտեզյան ավազանի օգտագործումից, գետերի ջերմային աղտոտումը ՋրԷկ-ների գործարկման հետևանքով: Ջրէկ-ները նաև ազդում են գետերի կեսնսաբազմազանության վրա` նվազեցնելով դրա տեսակային և քանակական կազմը:

ՀՀ-ում գետերի աղոտոտվում են ոչ միայն արդյունաբերական, այլ նաև կենցաղային թափոններով: Ընդ որում կենցաղային թափոններով աղտոտման աշխարհագրությունն ավելի մեծ է: Միաժամանակ ՀՀ գետերը աղտոտվում են միջին և ստորին հոսաքներում: Ջրօգտագործման ոլորտում առանձնահուտկ հիմնախնդիր է հանդիսանում Սևանա լճի հիմնախնդիրը:

Սևանա լճի հիմնախնդիրը: Սևանա լիճը ՀՀ քաղցրահամ ջրի ամենամեծ պաշարն է: Լճի մեկ լիտրում պարունակվում է 0.7 գրամ աղ: Լիճն ունի տեկտոնահրաբխային ծագում: Գտվում է ծովի մակարդակից մոտ 1900 մ բացարձակ բարձրության վրա: Լճի հայելու մակերեսը 1250 քկմ, է ծավալը 34 մլրդ խմ (54 մլրդ խմ մինչև մակարդակի իջեցումը): Սևան է թափվում 28 գետ ու գետակ և դուրս է գալիս միայն Հրազդանը: Բաղկացած է երկու մասից` Մեծ և Փոքր Սևաններից: Լճի առավելագույն խորությունը մոտ 81 մ է, որը գտնվում է Փոքր Սևանում:

«Սևանի հիմնախնդիր» հասկացությունը գիտական շրջանառության մեջ է դրվել 20-րդ դարասկզբին, երբ ակնհայտ էին դարձել Սևանի դարավոր ջրային պաշարների օգտագործման հնարավորթյունները: Սկսզբում հիմնախնդիրը քննարկվում էր զուտ ոռոգչական հնարավորություների տեսանկյունից առանց խախտելու լճի հոսքի բնական ռեժիմը: 1910-ական թթ. սկսած նրան սկզբունքային նոր բովանդակություն է հաղորդվում: Հիմնավորվում է Սևանի օգտագործումը համալիր` ոռոգման և էլեկտրաէներգիայի արտադրության տեսանկյունից` իջեցնելով ջրի մակարդակը և կրճատելով գոլորշացման մակերեսը: 1920-ականներին մշակվեց լճի օգտագործման տեխնիկական նախագիծ:

Մշակված և հաստատված սխեման հայտնի դարձավ «Սևան-Հրազդան ոռոգչա-էներգետիկական համալիր» անունով: Նախատեսվում էր նախագիծն իրականացնել երկու փուլով: Առաջին փուլում, որը պետք է տևեր 50 տարի, ավարտվելու էր լճի մակարդակի արհեստական իջեցումը, որն իջնելու էր 50 մ-ով, իսկ ջրային հայելու մակերեսը կրճատվելու էր 7 անգամ (Մեծ Սևանը չորանալու էր լիովին): Երկրորդ փուլում դադարում էր ջրի դարավոր պաշարների օգտագործումը և հաստատվում է լճի նոր, կայուն ջրային հաշվեկշիռը` 700 մլն խմ արտահոսքով: Ավարտվելու էր Հրազդան գետի վրա էկլեկտրակայանների կասկադի և գետից սկզիբ առնող ջրանցքների կառուցումը: Շատ բարձր էր սխեմայի իրականացման տնտեսական արդյունավետությունը: Արարատյան դաշտի և նախալեռնային շրջանների ոռոգելի հողատարածություններն ավելանում էին մոտ 100 հազ. հա-ով: Հայաստանը ստանում է տարեկան ավելի քան 2մլրդ կվտ/ժ էլեկտրաէներգիա: Սխեմայի հաշվարկային ցուցանիշներն այնքան բարձր էին, որ փորձագետները Սևան-Հրազդան համալիրը գնահատեցին որպես «խորհրդային էնետգետիկայի մարգարտահատիկ»:

Այդ ամենով հանդերձ այն ժամանակ դեռևս ուրվագծվում էին բնական միջավայրի համար սխեմայի իրականացման հնարավոր բացասական հետևանքները: Ակնհայտ էր, որ լճի բնական ռեժիմի փոփոխությունը հանգեցնելու է լճի և նրա ավազանի էկոլոգիական հավասակաշռության խախտման:Նախատեսվում է սխեմայի էներգետիկական մասի, այսինքն Հրազդանի ջրաէլեկտրակայանների կասկադի շինարարությունն ավարտել 13-14 տարում` 1933-47 թթ., սակայն 2-րդ Համաշխարհային պատերազմը խանգարեց դրան: Շինարարությունն ավարտվեց 1962 թ.: Խախտվեցին նաև ոռոգիչ ջրանցքների և ոռոգովի տարածքների յուրացման ժամկետները: Որոշվեց դադարեցնել ջրի դարավոր պաշարների օգտագործումը և ջրի մակարդակը պահպանել բնականին մոտ վիճակում: Պարզվեց, որ լճի մակարդակի իջեցումը կարելի է դադարեցնել 1896 մ բացարձակ բարձրության վրա, այսինքն բնական վիճակից 19-20 մ ցած: Դա նշանակում էր, որ Սևանը կարող էր տալ 170 մլն խմ ջուր, որը չէր կարողանա ապահովել ոչ Ջրէկ-ների աշխատանքը, ոչ էլ ոռոգման համար անհրաժեշտ ջրի ծավալը: Որոշվեց Սևան ուղղել հարակից գետերի հոսքի մի մասը, օգտագործել Արարատյան դաշտի արտեզյան ավազանի հնարավորությունները, կառուցել նոր ջրամբարներ, իսկ էլեկտրաէնեգիայի պակասը լրացնել նոր կառուցվող ՋԷԿ-երի հաշվին:

Սևանա լճի բանպահպանական խնդիրը շատ ավելի բարդ ու բազմաբովանդակ է: Այն ներառում է աշխարհագրական թաղանթի բոլոր ոլորտների փոխհարաբերությունների բոլոր կողմերը: Կատարվեցին նոր հետզոտություններ, ընդունվեց ՀՀ օրենք «Օրենք Սևանա լճի» մասին (2001թ.), որը Սևանա լիճը համարում է հոգևոր արժեք քաղցրահամ ջրի շտեմարան, սահմանում է լճի էկոհամակարգի վերականգման ու բնականոն զարգացման, նրա բնական ռեսուրսների վերարտադրության ու օգատործման քաղաքականության իրավական ու տնտեսական հիմունքները:
Լճի դարավոր ջրային պաշարների օգտագործման հետևանքով ստեղծվել է հետևյալ էկոլոգիական իրավիճակը.

Փոխվել է ջրի որակը: Այդ փոփոխության պատճառ է դարձել գյուղատնտեսական գործունեությունը, կենցաղային և արտադրական թափոնները: Ներհոսող ջրի հանքայնությունը աճել է 1.5 անգամ: Նախկինում լճի ջրում հանքային ազոտը գրեթե բացակայում էր, առկա էր հանքայի ֆոսֆորի մեծ քանակություն: Ներկայումս ազտը նկատվում է ամենուրեք, ֆոսֆորը նվազել է: Լճի մակերեսի ջրի տարեկան տատանումների ամպլիտուդան աճել է: Ջրափոխանակյությունը Մեծ և Փոքր Սևանների միջև նվազել է: Ջրի լուսաթափանցելիության միջին տարեկանը սկզբում եղել է 12մ, այժմ 4.5 մ: Ֆիտոպլանկտոնային համակարգը կրել է կառուցվածքային և ֆունկցիոնալ փոփոխություններ: Մինչ լճի մակարդակի անկումը կեսանբազազանությունը հասնում էր մինչև 40-ի ներկայումս գերազանցում է 100-ը: Լայնորեն տարածվել են դիատոմները, կանաչ և կապտականաչավուն ջրիմուռները: Լճի մակարդակի իջեցումը հանգեցրել է հատակային մակրոֆիտների կտրուկ նվազման` շուրջ 10 անգամ: Զոոպլակտոնը 60-ականներից հետո աճել է: Զոոբենթոսի կեսնզանգավածը նույնպես աճել է:

Սաղմոնզագիների ընտանիքին է պատկանում Սևանի իշխանի էնդեմիկ տեսակը իր 4 ենթատեսակներով` բոջակ, ձմեռային բախտակ, գեղարքունի, ամառային բախտակ: Իջան գետերի էրոզիոն բազիսները: Պարզ դարձավ որ ջրերից ազատված տարածքների հողերը աղքատ են հուսով, ավզուտային են և պիտանի չեն գյուղատնտեսական օգտագործման համար: Լճի ափամերձ գոտում չորացավ շուրջ 10 հազ. հա ճահճային տարածքներ իրենց յուրահատուկ կենսաբազմազանությամբ հանդերձ: Սևանի ավազանում նկարագրված են 1600 բարձրակարգ բույսերի տեսակներ, 36 տեսակ կաթանսուններ, 267 տեսակ թռչուններ, 4 երկենցաղներ, 18 տեսակ երկենցաղներ 9 տեսակի ձկներ: Գիլի ճահաճյին տարածքի չորացման հետևանքով 167 տեսակի էնդեմիկ և միգրացիա կատարող թռչնատեսակներից մնացել է 18 տեսակ:

Ներկայումս ստեղծվել է ՀՀ նախագահին կից Սևանի հանձնաժոողովը, որը կարգավորում է Սևանի հետ կապված բոլոր հարցերը: Սկսվել են Սևանա լճի ջրի մարդակի բարձրացման աշխատանքները: Նախատեսվում է լճի հայելու մակարդակը հասնցել 1903.5 մ բարձրության (ներկայումս 1899 մ է): Մակարդակի բարձրացման հետ ի հայտ են գալիս նոր հիմնախնդիր` լճի ափերը պատրաստ չեն մակարդակի բարձրացմանը` առակ է հսկայական քանակության բուսազանգաված, հակտապես անտառ, և շինություններ: Ներկայումս Սևանա լճի ավազանն օգտագործվում է նաև որպես ռեկրեացիոն գոտի: Այստեղ 1978 թ. ստեղծվել է «Սևան» ազգային պարկը, որի տարածքում առանձնացվում են հետևյալ ֆունկցիոնալ գոտիեր` արգելոցային, ռեկրեացիոն, կլիմայաբուժական, հանգստի և զբոսաշրջության, ճանաչողական զբոսաշրջության, լեռնադահուկային սպորտի տարածքներ և այլն:

Սևանա լիճը ՀՀ համար ունի նաև գեոպալիտիական մեծ նշանակություն` որպես տարածաշրջանում քաղացարահամ ջրի միակ հսկայական աղբյուր:

Նյութի աղբյուրը՝ Էմանուել Ագջոյանի բլոգ։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում