Գազ բթաթեփուկ. ՀՀ Կարմիր գիրք

Կատեգորիա:Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է: Հայտնի է ընդամենը 1 փոքրիկ պոպուլյացիան 10 քառ. կմ–ից պակաս տարածման և բնակության շրջանների մակերեսով: Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ CITES–ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն:Տրագականտային թուփ՝ 10–35 սմ բարձրության, ճյուղավորված, թաղիքե խավով, փշոտ: Տերևները՝ 6–11սմ երկարության: Տերևիկները՝ 6–8–ական զույգ, էլիպսաձև, ուռուցիկ ջղերով: Ծաղկաբույլը՝ գնդաձև, բազմածաղիկ: Բաժակը՝ խավոտ, 6–9 մմ երկարության, ատամիկները՝ դեպի ներս ուղղված: Պսակը՝ վարդագույն, դրոշը՝ 13–14 մմ երկարության, ականջուկանման: Ունդերը՝ ձվաձև–երկարավուն, 6–8 մմ երկարության:

Տարածում:Աճում է Գեղամի ֆլորիստիկական շրջանում (Գեղարդ գյուղի շրջակայքում և Փրկիչ եկեղեցու ավերակներում): AOO 8 քառ. կմ է, լոկալիտետը՝ 1: Հայաստանից բացի, աճում է Արևելյան և Հարավային Անատոլիայում, Հյուսիսային Իրաքում և Հյուսիսային Իրանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ:Աճում է վերին լեռնային գոտում, ծ. մ. 1700–1900 մ բարձրությունների վրա, խճաքարոտ լանջերին, թփուտներում: Ծաղկում է հունիս–հուլիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիս–օգոստոսին:

Սահմանափակող գործոններ:Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, պոպուլյացիայի փոքր խտություն, աճելավայրերի կորուստ կամ դեգրադացիա՝ հողատարածքների յուրացման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ:Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում: Անհրաժեշտ է իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում