Աշորա. ՀՀ Կարմիր գիրք

Աշորա (լատ.՝ Secale), տարեկան, դաշտավլուկազգիների (հացազգիներ) ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 5, (որոշ տվյալներով 13), ՀՀ-ում՝ 4 տեսակ, վայրի՝ աշորա Վավիլովի (S. vavilovii), միամյա մոլախոտ է, աշորա լեռնային (S.montanum), աշորա Դարալագյազի (S. daralagesi), բազմամյա են և աշորա մշակովի կամ հատիկային (S.cereale)։

Աշորայի բոլոր տեսակները և ներտեսակային տիպերն ունեն փնջաձև արմատային համակարգ։ Ցողունը սնամեջ ծղոտ է, բարձրությունը՝ 20-200 սմ. Տերևը կազմված է տերևապատյանից և տերևաթիթեղից, տերևները գծանշտարաձև են, արմատները թափանցում են մինչև 20-25 սմ խորությունը, ծաղկաբույլը հասկ է։ Ծաղկում է մայիս-օգոստոսին (սեպտեմբերին)։ Պտուղը հատիկ է։

Աշորայի վայրի տեսակներն օգտագործվում են ստեղծվող մշակաբույսերի ընտրասերման աշխատանքներում։ Օգտագործվում է և՛ որպես պարեն, և՛ որպես կեր։ 1 կգ կանաչ զանգվածը համապատասխանում է 0, 18 կերային միավորի, սիլոսը` 0, 17, իսկ չոր խոտը` 0, 41։ Ցրտադիմացկուն և երաշտադիմացկուն է։ Հողի նկատմամբ չի ցուցաբերում պահանջկոտություն։

Հ-ում տարածված (700-2500 մ բարձրներում) բոլոր տեսակները բնորոշվում են ներտեսակային բազմազանությամբ (հայտնաբերվել են 70-ից ավելի տարատեսակներ)։ Մշակովի {{bt-armlat|աշորա, որպես պարենային և կերային բույս, սահմանափակ տարածությամբ մշակվում է լեռն, մարգերում։ Ցրտաև երաշտադիմացկուն է։ Հողի նկատմամբ պահանջկոտ չէ։ Վավիլովի {{bt-armlat|աշորա հազվագյուտ տեսակ է. հանդիպում է Սյունիքի, Վայոց ձորի և այլ մարզերի ստորին և միջին լեռն, գոտիներում (600-1800 մ բարձրություններում)։ Աճում է չոր, քարքարոտ կամ կավոտ լանջերին, ժայռաճեղքերում, ավազուտներում, փլվածքներում և այլն։ Ցողունը դյուրաբեկ է։ Բազմանում է սերմերով. գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում