Մեկնարկել է «Տոնե՛նք գարունը թռչունների հետ» նկարչական մրցույթը

Հայաստանի թռչունների պահպանման միությունը «Գարնանն Ընդառաջ» ծրագրի շրջանակներում հայտարարում է նկարչական մրցույթ «Տոնե՛նք գարունը թռչունների հետ» խորագրով:

Մասնակիցներն իրենց նկարներում պետք է պատկերեն «Գարնանն Ընդառաջ» բոլոր թռչնատեսակներին կամ նրանցից որևէ մեկին գարնան համայնապատկերում (Սպիտակ արագիլ, Գյուղական ծիծեռնակ, Սև մանգաղաթև, Սովորական կկու և Ոսկեգույն մեղվակեր):

Գեղեցիկ և մրցունակ նկար ստեղծելու համար մասնակիցներից պահանջվում է՝

▪ նկարել գունավոր մատիտներով կամ ջրաներկով,

▪ նկարը պատկերել A4 կամ A3 չափի թղթի վրա:

Մրցույթին կարող են մասնակցել բոլոր դպրոցականներն` ինչպես Երևանից, այնպես էլ բոլոր մարզերից:

Լավագույն 3 աշխատանքները կպարգևատրվեն Հայաստանի թռչունների պահպանման միության կողմից:

Գլխավոր (1-ին տեղ) մրցանակն է` պլանշետային համակարգիչ:

Աշխատանքներն ուղարկել մինչև հունիսի 1-ը:Հասցե` Պ. Սևակ 7, ք. Երևան, 0014, Հայաստան:Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (+374 10) 20 87 25 հեռախոսահամարով:

Հայաստանի թռչունների պահպանման միություն

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում