«Որսորդը» կարճամետրաժ ֆիլմի ցուցադրություն և ՀՀ ֆլորայի և ֆաունայի վերաբերյալ ֆոտոտեսաշար «Մոսկվա» կինոթատրոնում

 Ապրիլի 20-ին` ժամը 15:00-ին,  «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում տեղի կունենա «Ապրելու իրավունք» միջոցառումը, որի շրջանակներում կցուցադրվեն «Որսորդը»  կարճամետրաժ (20 րոպե) ֆիլմը և Հայաստանի ֆլորայի և ֆաունայի թեմայով ֆոտոտեսաշար, որի հեղիանկն է  կ.գ.դ. Սամվել Բալոյանը:

Ի դեպ, «Որսորդը» ֆիլմը մասնակցելու է Կաննի 66-րդ միջազգային կինոփառատոնին, որը տեղի կունենա 2013 թվականի մայիսի 15-26 ընկած ժամանակահատվածում:   Վերոհիշյալ միջոցառումը կազմակերպվում է Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի ֆինանսական աջակցությամբ:

 Միջոցառմանը ներկա են գտնվելու ՀՀ բնապահպանության նախարարության, միջազգային կազմակերպությունների, տեղական այլ կառույցների և կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև արվեստի մի շարք ոլորտների նշանավոր գործիչներ:

econews.am

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում